Մենք ստեղծել ենք մրգօղի, որը կփոխանցի Ձեզ մրգի իրական բույրը,

Մենք ստեղծել ենք մի արժեք, որը ջինջ կպահի Ձեր միտքը,

Մենք ստեղծել ենք մի համ, որը կարժևորի Ձեր տոնը,

Մենք կարողացել ենք գտնել հազարամյա ավանդույթների համը…

ԻՍԿ ԴՈՒՔ ՍՏԵՂԾԵ՛Ք ԱՌԻԹԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ «ՋԻՆՋ» ՄՐԳՕՂԻՆ:

  /  2019

2019թ-ի հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ HoReCa միջազգային երկրորդ ցուցահանդեսը: Այն անցկացվեց Cheese and Wine Ձևաչափով: Շուրջ 900 մասնակիցների մեջ իր ուրույն տեղը զբաղեցրեց նաև "Ջինջ" մրգօղին: Այս ցուցահանդեսը կարևոր հարթակ հանդիսացավ "Ջինջ"-ի  համար՝ նոր գործընկերներ ձեռք բերելու 

2019թ-ի հունիսի 14-16-ը "Ջինջ"-ի թիմը երեք խելահեղ օրեր անցակցրեց Դիլիջանում Flying Ostrich by Dolmama‎-ի կազմակերպած  Fest food and Eclectica; Music Fest-ի շրջանակներում: Լուսանկարներից ու վիդեոներից առավել պատկերավոր ոչինչ չի կարող նկարագրել այս տոնը:

2019թ-ի մայիսի 19-ին "Զվարթնոց" պատմամշակութային արգելոց-թանգարանի  տարածքում տեղի ունեցավ Տոլմայի 9-րդ համահայկական փառատոնը, որին մասնակցություն ունեցավ նաև "Ջինջ"  մրգօղին: Դե էլ ի՞նչ տոլմա առանց մրգօղու: