
Տոլմայի համահայկական փառատոն
2019թ-ի մայիսի 19-ին “Զվարթնոց” պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի ունեցավ Տոլմայի 9-րդ համահայկական փառատոնը, որին մասնակցություն ունեցավ նաև “Ջինջ” մրգօղին: Դե էլ ի՞նչ տոլմա առանց մրգօղու:
“Ջինջ”-ի տաղավարի կողքով անտարբեր չանցան գուրմաններն ու իսկական մրգօղու սիրահարները:
Մրգօղին փորձելուց հետո իրենց հիացմունքը հայտնեցին ոչ միայն մեր հայրենակիցները, այլև տարբեր երկրներից ժամանած հյուրերն ու զբոսաշրջիկները: