Մենք ստեղծել ենք մրգօղի, որը կփոխանցի Ձեզ մրգի իրական բույրը,

Մենք ստեղծել ենք մի արժեք, որը ջինջ կպահի Ձեր միտքը,

Մենք ստեղծել ենք մի համ, որը կարժևորի Ձեր տոնը,

Մենք կարողացել ենք գտնել հազարամյա ավանդույթների համը…

ԻՍԿ ԴՈՒՔ ՍՏԵՂԾԵ՛Ք ԱՌԻԹԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ «ՋԻՆՋ» ՄՐԳՕՂԻՆ:

Image Alt

Մեր մասին

Մենք սկսեցինք մեր գործունեությունը դեռևս 2007թ-ին, անցանք ավելի քան տասը տարվա ճանապարհ, փորձարկեցինք, մշակեցինք, ի վերջո հաջողեցինք հասնել մեր նպատակին: Իսկ մեր նպատակն էր ստեղծել մի նոր արժեք՝ հիմնվելով դարերի ավանդույթների ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա:

Օգտվելով արևահամ միրգ ունենալու բարենպաստ պայմաններից՝ մենք որպես հումք ընտրում ենք ամենաառողջ ու լավագույն պտուղները: Դրանցից ստացվում է հարուստ ու խիտ մրգահյութ, ինչի արդյունքում համահոտային հավելումների անհրաժեշտություն բոլորովին չի լինում: Մրգահյութը խմորվում է բնական եղանակով առանց խմորիչների, կատարվում է կրկնակի թորում եվրոպական արտադրության սարքավորումներով, ավելացվում է հայկական լեռնաշխարհի աղբյուրների քաղցրահամ ջուրն ու ի վերջո ստացվում է արտակարգ փափուկ ու հարուստ համ ունեցող «Ջինջ» մրգօղի:

Հասնելով որակական բարձր նշաձողի՝ 2017թ-ին «Ջինջ»-ը հիմնադրվում ու լիցենզավորվում է որպես հայկական էքսկլյուզիվ ապրանքանիշ: Այն ներկայացնում է ծիրանի, խնձորի, դեղձի, խաղողի ու թթի մրգօղիները, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իրեն համապատասխան թնդությամբ (48-55%) ու մինիմալիստական դիզայնով: